Ալեքսանդր Րևայի հայ կնոջ սեքսուալ կերպարը

Դերասան, երգիծաբան Ալեքսանդր Րևան և նրա հայ կինը՝ Անժելիկան, բավականին ակտիվ են սոցիալական կայքերի իրենց էջերում ու հաճախ են շփվում երկրպագուների ու լրագրողների հետ: Զույգը սիրում է պատմել իրենց ընտանեկան կյանքի, ռոմանտիկ հարաբերությունների ու սիրո մասին:
Անժելիկան, ով տարիներ առաջ նիհարել է 15 կգ և դիմել բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների, երկրպագուների հետ կիսվում է իր գեղեցկության գաղտնքիներով ու խորհուրդներով:

Ամուսինները հաճախ են ներկայացնում շքեղ ու գայթակղիչ լուսանկարներ: Այս անգամ զույգի սիրառատ լուսանկարում երկրպագուների ուշադրությունը գրավել էր Անժելայի թափանցիկ ու սեքսուալ զգեստը:
Ալեքսանդր Րևայի կինը՝ Անժելիկա Րևան պատմում է, որ նախկինում ինքն իրեն չի սիրել և շատ անինքնավստահ է եղել: Հիմա Րևան իր լավատեսությամբ վարակել է նաև Անժելիկային, բայց նախկին կոմպլեքսները դեռ չեն վերացել։

Անժելիկա Րևան խոստովանում է․ «Ես պլաստիկ և կոսմետիկ միջամտությամբ շատ բան եմ փոխել արտաքինիս մեջ: Երբեք չեմ սիրել երկար քիթս ու բարակ  շուրթերս: Ինքնավստահությունը գալիս է ժամանակի ընթացքում, երբ սիրվում ենք ու գնահատվում: Ես գտել եմ ինձ ամուսնուս շնորհիվ: Սրտանց մաղթում եմ բոլոր աղջիկներին՝ գտնել այսպիսի տղամարդ: Դեռ ինքս ինձ լիարժեք դուր չեմ գալիս, բայց երբ ամուսինս ինձ հաճոյախոսություն է անում, ես մոռանում եմ ամեն կասկած ու դժգոհություն»: