Քարդաշյանների ընտանիքն իրենց ամառային հանգիստն անցկացնում է Մալիբուում՝ իրենց ընկերոջը պատկանող շքեղ առանձնատանը

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղներն իրենց ամառային հանգիստն անցկացնում են Մալիբուում՝ իրենց ընկերոջը պատկանող 120 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը, գրում է Daily Mail-ը։

Ինչպես հաղորդում է աղբյուրը, առանձնատունը պատկանում է Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի մտերիմ ընկերուհուն՝ ծնունդով Բոսնիայից գործարար և բարերար 47-ամյա Դիանա Ջենկինսին։

Հայտնի է, որ վերջինս անշարժ գույքը, որը նախկինում պատկանել է մեդիամագնատ Բարի Դիլերին, Ջերկինսը ձեռք է բերել 2005 թվականին 21 միլիոն դոլարով։

Ռեալիթի շոուի աստղերն ամռան ամիսներին պարբերաբար լուսանկարն են հրապարակում առաձնատնից։