74-ամյա Եվգենի Պետրոսյանը թռչկոտում է և ուրախանում (տեսանյութ)

Եվգենի Պետրոսյանն իր ինստագրամյան էջում կիսվել է նոր տեսանյութով, որն անչափ դուր է եկել նրա երկրպագուներին։ Կադրում երգիծաբանը թռչկոտում ու լուսանկարվում է։
Ինստագրամյան հետևորդները մեկնաբանություններում շնորհակալություն են հայտնել նրա նոր, երիտասարդ սիրեցյալյին՝ Տատյանային, ում շնորհիվ Եվգենին այսքան կենսախինդ և ուրախ է։
«Ես 58 տարի ապրում եմ Մոսկվայում, բայց առաջին անգամ են հայտնվել Կուսկովո կալվածքում։ Այստեղ հրաշալի է, բայց ամենակարևորը՝ ես այստեղ հանդիպեցի նորապսակների։ Հիանալի է, որ նրանք այստեղ են գալիս։ Ես մեծ ուրախությամբ շնորհավորեցի նրանց և մաղթեցի երջանկություն: Ինչ և մեզ բոլորիս եմ մաղթում, իմ սիրելի հետևորդներ»,-հրապարակմանը կից գրել է Պետրոսյանը՝ հայտնելով, որ շուտով երկրպագուներին կներկայացնի իր նոր ֆոտոշարքը։

Նշենք, որ ավելի վաղ Պետրոսյանի նախկին կինը՝ Ստեպանենկոն, պատմել էր, թե իչպես է ամուսինն իրեն առաջարկել բաժանվել։
«Դա անսպասելի էր։ Ինձ այդ լուրը հայտնում են մոտավորապես գիշերվա ժամը 12-ին: Այդ ժամանակ ես պատրաստվում էի Սիբիր հյուրախաղերի մեկնել։ Երբ նա ինձ ասաց դա, ես վեր էի կացել ջուր խմելու և պատասխանեցի. «Ես հիմա ջուր եմ խմում, իսկ վաղն առավոտյան ժամը 5-ին մեկնում եմ։ Կմտածեմ այդ մասին»»,- ասել է Ստեպանենկոն։ Նա նշել է, որ այդ լուրն իսկապես շոկային էր ու նրան շատ էր զայրացրել, բայց հիմա վստահ է, որ այսպես ավելի լավ է: Այժմ Պետրոսյանն ամուսնացած է Տատյանա Բրուխունավայի հետ, իսկ Ստեպանենկոն սկանդալային բաժանումից հետո ավելի է երիտասարդացել ու շարունակում է իր կարիերան որպես հաղորդավարուհի: