Քիմն իր ծննդյան օրվա համար շատ կցանկանար, որպեսզի մարդիկ շարունակեին միանալ Արցախի աջակցությանը». Էրիկ Իսրայելյան

Ամերիկահայ պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել Քիմ և Քլոե Քարդաշյանների հետ, շնորհավորել Քիմին 40-ամյակի առթիվ և գրել.

«Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանը հայտարարեց, որ արդեն կօգտագործի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը: Չնայած այս շրջանում սրտիս ծանրությանը՝ ուզում եմ շնորհակալությունս հայտնել մեր լավ բարեկամ, հայ քույր Քիմ Քարդաշյանին իր նվիրվածության, առատաձեռնության, քարոզչության, աշխարհն ավելի լավը դարձնելու հավատարմության համար։ Իր ծննդյան օրը ես նրան մաղթում եմ առողջություն, երջանկություն, հաջողություններ՝ եկող տարիների համար: Քիմն իր ծննդյան օրվա համար շատ կցանկանար, որպեսզի մարդիկ շարունակեին միանալ մեզ՝ համահայկական հիմնադրամի միջոցով Արցախում ապրող հայերին հումանիտար աջակցելու համար»: