Մենս, որդուդ ծնունդով ծնունդդ շնորհավոր, քանզի դու շարունակվում ես Սարդուրիս մեջ․ Կարին Տոնոյան

«Հայ ասպետ» հաղորդաշարի հեղինակ և վարող Կարին Տոնոյանը Ֆեյսբուքի իր էջում նոր գրառում է կատարել՝ շնորհավորելով թոռան՝ Սարդուրի ծննդյան օրը։

«Մենուա, Սարդուր… իմ տնկած ազնվացեղ ծառի անկոտրում ճյուղեր… Մենս, որդուդ ծնունդով ծնունդդ շնորհավոր, քանզի դու շարունակվում ես Սարդուրիս մեջ, ապրում նրա մեջ, երազում նրա երազանքներով: Աչքերիս մեջ միշտ վառ կպահեմ նախորդ մարտի 11-երի քո անմոռաց հայացքը, ու միշտ այս օրը այդ հայացքով կնայեմ Սարդուրիս … Մենս, իմ լույս, իմ իմաստ, վերջին խոսքերդ՝ ճտերիս լավ կպահես, իմ ապրելու միակ իմաստն են հիմա … Լավ կպահեմ, կտամ այն ամենը, ինչ դու էիր երազում… բալիդ ծնունդը նորից շնորհավոր, բալես»,- գրել է Կարին Տոնոյանը: