Երեկ ֆոտոմոդել Էլեն Սարգսյանի հարսանիքն է եղել․ Էլենը լսարանին հայտնի դարձավ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» գեղարվեստական ֆիլմում խուլ ու համր Սոֆիի դերակատարմամբ։
Երգչուհի Սոնա Ռուբենյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում լուսանկար է հրապարակել Էլենի հետ և գրել. «Շնորհավոր արև ջան, անսահման երջանիկ եղիր»։
Սոնան նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ Էլենը հարսի պարն է պարում «Կանչում եմ, արի, արի» ժողովրդական երգի ներքո։
Հիշեցնենք, որ Էլենն ու ընտրյալը՝ Վահանը, նշանադրվել էին նախորդ տարվա ամռանը։ Դերասանուհին սիրելիի հետ ծանոթացել է աշխատավայրում։