Ինչո՞ւ է Իլոն Մասկի կարողությունն ավելի քան 20 մլրդ դոլարով կրճատվել

Tesla ևSpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկի կարողությունն ավելի քան 20 միլիարդ դոլարով կրճատվել Է Saturday Night Live (SNL, «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում») հեռուստաշոուին նրա մասնակցությունից հետո:
Մայիսի 13-ին այդ մասին հայտնել Է Forbes հանդեսը։

Անցյալ շաբավա վերջին կայացած հեռուստաշոուի ժամանակ ամեիկացի ձեռնարկիչը հայտարարել Է, որ տառապում Է Ասպերգերի համախտանիշով՝ աուտիստական սպեկտրի խանգարմամբ, որը բնորոշվում Է, մասնավորապես, սոցիալացման դժվարություններով և ստերեոտիպային վարքով: Նա նաև պատմել Է իր բիզնես-պլանների և գաղտնայրժութների նկատմամբ վերաբերմունքի մասին, որոնցից մեկը համարել Է խաբեություն:
Մինչև շոուին մասնակցելը Մասկի կարողությունը գնահատվում Էր 166 միլիարդ դոլար: Այս շաբաթվա ընթացքում Tesla ընկերության բաժնետոմսերի արժեքը, մայիսի 13-ի դրությամբ, 15 տոկոսով իջել Է, ինչն Էլ հանգեցրել Է 20,5 միլիարդ դոլարի ընդհանուր կորստի:

Այնուամենայնիվ, Մասկը պահպանում Է, Forbes-ի գնահատումներով՝ երրորդ տեղը մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ առաջ անցնելով Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսից, բայց զիջելով Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսին և LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոյին:
Մայիսի 12-ին Մասկը Twitter-ում հայտնել Է, որ Tesla-ն կդադարի բիթքոյն գաղտնարժույթ ընդունել որպես վճար:
Դա, The Wall Street Journal թերթի կարծիքով, «սաստկացրել Է ավտոմոբիլային ընկերության բաժնետոմսերի անկայունությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: