Tag Archives: ֆիլմ

Մարգո Ռոբին կնկարահանվի «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի «կանացի տարբերակում»

Հանրահայտ դերասանուհի Մարգո Ռոբին պատրաստվում է նկարահանվել «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի սփին օֆում, որը կլինի մեծամասամբ իգական սեռի ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտնում է Daily Mail պարբերականը։ Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլմում Ռոբին ունենալու է առանցքային դերակատարում և համագործակցելու է «Գիշատիչ թռչուններ»...

Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» ֆիլմը La Scam 2020-ի շրջանակներում աստղ է ստացել

Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ի և ֆրանսիական «La Huit Production» ընկերության համատեղ արտադրության «Կանանց գյուղը» վավերագրական ֆիլմը (ռեժիսոր Թամարա Ստեփանյան) La Scam 2020-ի շրջանակներում արժանացել է մրցանակի՝ ստանալով կազմակերպության կողմից շնորհված 30 աստղերից մեկը: Այս մասին տեղեկանում ենք «Հայկ» կինոստուդիայի ֆեյսբուքյան էջից։ scam.fr կայքում...

Հյու Ջեքմանը կմարմնավորի Էնցո Ֆերարիին վերջինիս մասին կենսագրական ֆիլմում․ մանրամասներ

ԶԼՄ-ները տեղեկացել են, որ ավստրալացի դերասան Հյու Ջեքմանը դիտարկվում է Էնցո Ֆերարիի դերում վերջինիս մասին կենսագրական ֆիլմում խաղալու համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Deadline-ին: Իտալացի հայտնի ավտոկոնստրուկտորի և ձեռնարկատիրոջ կյանքի մասին պատմող ֆիլմը, պարբերականի տեղեկություններով, կնկարահանի «Օսկարի»...

Համացանցում է հայտնվել Ջուդ Լոուի և Քերի Կունի գլխավոր դերակատարմամբ «Բույն» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

Համացանցում է հայտնվել հոլիվուդյան դերասաններ Ջուդ Լոուի և Քերի Կունի գլխավոր դերակատարմամբ «Բույն» ֆիլմի թրեյլերը: Տեսանյութը ներբեռնվել է IFC Films YouTube-ի ալիքում։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1980-ական թվականներին, այն պատմում է դժբախտ ամուսնական զույգի մասին։ Լոուն կերտում է ֆինանսական բրոքերի դերը, որը ստիպում է իր...

Ուիլ Սմիթը հանդես կգա ռեժիսոր Անտուան Ֆուկուայի՝ ստրկատիրության մասին պատմող դրամայում

Ամերիկացի դերասան, ռեժիսոր և հիփ-հոփ կատարող Ուիլ Սմիթը հանդես կգա ռեժիսոր Անտուան Ֆուկուայի՝ ստրկատիրության մասին պատմող պատմական դրամայում, գրում է Deadline-ը: «Ազատագրում» վերնագրով ֆիլմում Սմիթը կմարմնավորի Փիթեր անունով ստրուկին։ Ֆիլմի հիմքում ընկած է Ուիլամ Կոլաժի սցենարը՝ Փիթեր անունով ստրուկի փախուստի մասին,...

Հայտնի է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը

Հայտնի է բրիտանացի դերասան Դենիել Քրեյգի գլխավոր դերակատարմամբ 007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը։ Ամսաթվի մասին տեղեկությունը հրապարակել է ֆիլմի պաշտոնական թվիթերյան էջը։ Ըստ հաղորդագրության՝ Մեծ Բրիտանիայում «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմն էկրան կբարձրանա 2020 թվականի նոյեմբերի 12-ին: Ամերիկյան կինոթատրոններում...

«Սարսափելի սկիզբ». նոր ֆիլմը բացահայտում է, թե ինչպես են ծանոթացել արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի ծանոթությունը զավեշտալի միջադեպից է սկսվել․ Քեմբրիջի ապագա դուքսը հուզվել և սայթաքել-ընկել է Քեյթի ոտքերի մոտ։ Այս մասին պատմել է միապետի ընտանիքի մասին մի շարք գրքերի հեղինակ Թոմ Քուինը՝ William & Kate:...

HBO Max-ը ռասայական թեմաների պատճառով իր հարթակից հեռացրել է «Քամուց քշվածները» ֆիլմը

Ամերիկյան HBO Max սթրիմինգային հարթակն աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին հեռացրել է «Քամուց քշվածները» ֆիլմը՝ ռասայական թեմաների պատճառով, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Մարգարետ Միտչելի համանուն վեպի հիման 1939 թվականին նկարահանված «Քամուց քշվածները» ֆիլմը բազմիցս քննադատության է ենթարկվել «ստրկությունը...

Սկորսեզեն ինքնամեկուսացման մասին ֆիլմ է նկարահանել

Բրիտանական BBC Two ալիքով Lockdown Culture BBC նախագծի շրջանակում օրեր առաջ կայացել է  հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան։ Kinoart.ru-ի հաղորդմամբ, այն պատմում է, թե ինչ նշանակություն է ունեցել կարանտինը հենց Սկորսեզեի համար։ «Ես անհամբեր սպասում են, երբ ապագա...

Արցախյան թեմայով Նորա Մարտիրոսյանի ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի ծրագրում

Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա հասնի» ֆիլմն ընդգրկվել է Կաննի 73-րդ կինոփառատոնի ծրագրում։ Ֆիլմը Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի համատեղ արտադրություն է։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով Կաննի 73-րդ կինոփառատոնը չի կայացել ավանդական ձևաչափով, մի քանի անգամ հետաձվելուց հետո, այն վերջնականապես չեղարկվել...

1 3 4 5 18
Էջ 4 - 18-ից