Լիլիթ Հովհաննիսյանի նոր տեսահոլովակը հղի կարգավիճակով (տեսանյութ)

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը շուտով իր երկրպագուներին կներկայացնի իր նոր երաժշտական տեսահոլավակը: Այս մասին երգչուհին հայտնել է սոցցանցերի իր էջերում՝ հրապարակելով տեսահոլավակի կարճ թիզերը:

Լուրը դրական արձագանք է ստացել երկրպագուների շրջանում, նրանք մեկնաբանությունների մասում հայտնել են, որ անհամբերությամբ են սպասում երգչուհու նոր աշխատանքին:

Նշենք նաև, որ ամենայն հավանականությամբ, տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել վերջերս, քանի որ դրանում երևում է երգչուհու արդեն իսկ բավականին մեծացած որովայնը:

Հավելենք, որ Լիլիթ Հովհաննիսյանն ու Վահրամ Պետրոսյանը տասը տարվա ամուսնությունից հետո շուտով առաջին անգամ ծնողներ կդառնան, զույգը որդի է ունենալու: