Ջոնի Դեփը շահել է նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դեմ դատը

VENICE, ITALY - SEPTEMBER 06: Johnny Depp walks the red carpet ahead of the "Waiting For The Barbarians" screening during the 76th Venice Film Festival at Sala Grande on September 06, 2019 in Venice, Italy. (Photo by Tristan Fewings/Getty Images)

Դերասան Ջոնի Դեփը շահել է դատը նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դեմ, որի շնորհիվ բարեգործական կազմակերպությունը ստիպված կլինի տեղեկություններ հայտնել դերասանուհու արած նվիրատվությունների մասին. այս մասին հայտնում է Page Six-ը:

Հերդը խոստացել է վճարել 7 միլիոն դոլար, որը ստացել է Դեփից ապահարզանի ընթացքում՝ բարեգործական նպատակներով:

Նյու Յորքի դատարանը պարտավորեցրել է Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությանը հրապարակել Հերդի նվիրատվությունները հաստատող փաստաթղթերը, որոնք նա պետք է փոխանցեր բարեգործական կազմակերպության հաշվին:

Դեփի փաստաբանները նշում են, որ Հերդը ստել է, ասելով, որ ամբողջ գումարը Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցին և Ամերիկայի քաղաքացիական ազատությունների միությանն է նվիրաբերել: 2020 թվականին դա կարող էր ազդել բրիտանական մամուլի դեմ զրպարտության գործի ելքի վրա, որում Դեփը պարտվեց: