«Երբեմն պետք է պարզապես ապրել հենց այս պահը, այս օրը»․ Լուսինե Թովմասյանի ընտանեկան լուսանկարները Կիպրոսից

«Միսս Հայաստան 2003», «Վիցեմիսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն Ինստագրամի իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել Կիպրոսում հանգստից և գրառում արել։

«Մենք միշտ ինչ-որ տեղ շտապում ենք: Ցանկանում ենք ամեն ինչ հասցնել: Եվ, երբեմն, պետք չէ ոչ մի բանի մասին մտածել և պարզապես ապրել հենց այս պահը, այս օրը»,- գրել է Լուսինեն։

Գեղեցկուհու տիտղոսակիրը միշտ նշում է, որ իր կյանքում ընտանիքն առաջնային է։ Նա ամուսնացել է 2013 թվականին։ Լուսինեն և սիրելին՝ Արթուրը՝ 2 բալիկ ունեն՝ 6-ամյա Արիանան և 2-ամյա Ալեքը։