Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դերասան Դավիթ Աղաջանյանն ու երգչուհի Աննա Դովլաթյանն իրենց հանգիստն են վայելում Մալդիվյան կղզիներում։
Զույգն այսօր տոնում է ամուսնության 3-ամյակը, մինչև հարսանիքը նրանք ընկերություն են արել 7 տարի։
Դավիթն ու Աննան սիրառատ լուսանկարներ են հրապարակել հանգստից։ Աննան շնորհավորել է իրենց ամուսնության 3-ամյակը, Դավիթն էլ նշել է, որ իրենք միասին են արդն 10 տարի։
Զույգի դուստրը՝ Կարինան, արդեն 1 տարեկան է։ Մայրիկն ու հայրիկն այս անգամ առանց փոքրիկի են մեկնել հանգստի։