Լիլի Մորտոն Դուբայում լողազգեստով զբոսնել է սիրելիի հետ (տեսանյութ)

Մոդել, դերասանուհի Լիլի Մորտոն սիրելիի` Վահեի հետ իր հանգիստն է վայելում Դուբայում, որտեղից լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակում սոցցանցերի իր էջերում

Այս անգամ Լիլին լողազգեստով տեսանյութ է հրապարակել Ինստագրամի իր էջում։ Տեսանյութում երևում է` ինչպես է Լիլին ընտրյալի հետ զբոսնում լողափում։

Հայտնի շիկահերի էջի հետևորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են շռայլել զույգի հասցեին։

««Երջանիկ լինեք», «Շատ սիրուն եք», «Ձեզ շատ եմ սիրում, ամենասիրուն զույգերից մեկն եք»»,- գրել են նրանք։

Հիշեցնենք` Լիլին անցյալ տարի է հայտնել, որ սիրեցյալ ունի և հրապարակել է նրա հետ առաջին լուսանկարը: Լիլիի ընտրյալը պլաստիկ վիրաբույժ է։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от LILI MORTO (@lili.morto.official)