Ադելն իր նոր ընտրյալի հետ մասնակցել է Լեբրոն Ջեյմսի կնոջ տարեդարձին

Երգչուհի Ադելը և իր նոր ընտրյալը՝ Ռիչ Փոլը, միասին ներկա են գտնվել Լեբրոն Ջեյմսի կնոջ՝ Սավաննայի ծննդյան տարեդարձին: Կարելի է ենթադրել, որ խնջույքը չափազանց լավ է անցել, քանի որ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում Ադելը պարում է Cardi B-ի հետ:

Տեսահոլովակներից մեկում, որը Լեբրոն Ջեյմսը տեղադրել է իր Ինստագրամում՝ 33-ամյա երգչուհին սիրելիի համար սեքսուալ, սև զգեստով գրավիչ պար է պարում:

Նրանց սիրավեպի մասին առաջին անգամ խոսվել է հուլիսի սկզբին, երբ զույգը միասին հայտնվել է NBA-ի եզրափակչի ժամանակ: 2020 թվականին Rich-ը Forbes-ի կողմից ճանաչվել է աշխարհի 10 ամենաազդեցիկ մարզական գործակալներից մեկը՝ ցուցակում զբաղեցնելով 9-րդ տեղը:

Ադելը, ով ներկայումս ապրում է Լոս Անջելեսում, աշխարհի ամենահարուստ երգչուհիներից է՝ 130 միլիոն ֆունտ կարողությամբ:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от WORLD FAMOUS CELEB (@worldfamousceleb)

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от WORLD FAMOUS CELEB (@worldfamousceleb)