Լեգենդար ABBA խումբը գրանցվել է TikTok-ում (տեսանյութ)

Շվեդական լեգենդար ABBA խումբը օրերս գրանցվել է TikTok սոցիալական ցանցում` #DancingQueenChallenge շարժման մեկնարկից մեկ ամիս անց:

Խմբի TikTok հաշվի առաջին հրապարակումը եղել է Dancing Queen երգի դաշնամուրային տարբերակը: Տեսանյութն հավաքել է ավելի քան 1,6 միլիոն դիտում: TikTok հրապարակված երկրորդ տեսանյութը հիշեցնում էր, որ ABBA Voyage կոչվող նախագծի թողարկումը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ABBA-ն գրեթե քառասուն տարվա ընդմիջումից հետո կներկայացնի հինգ նոր երգ: