Քանյե Ուեսթին մեղադրում են գրագողության մեջ

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը խոսել է Infinity G8ds ապրանքանիշի դիզայների հետ հնարավոր համագործակցության մասին, իսկ հետո, ինչպես պարզվել է, յուրացրել է նրա լոգոտիպը: Այս մասին գրում է «insider.com»-ը։

Ավելի վաղ ռեփերը թողարկել էր Donda ալբոմը՝ նախապես կազմակերպելով երգերի չորս լսումներ։ Ատլանտայի Mercedes-Benz մարզադաշտում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ կատարողը վաճառել է 100 դոլար արժողությամբ մերչ-լոնգսլիվները։ Հագուստի վրա տեղ են գտել նոր ալբոմի անվանումը, համերգի ամսաթիվը և Դավթի աստղի խորհրդանիշը։

Infinity G8ds-ի կրեատիվ տնօրեն Ռենդի Դոքինզը հայտարարել է, որ ռեփերն իրենից տարբերանշանի էսքիզ է գողացել՝ մի փոքր փոխելով նկարը. ռեփերի լոնգսլիվներում անսահմանության նշան չկա: Դիզայների խոսքով՝ հուլիսի սկզբին կատարողի անձնական խոհարար Ուիլի Ուոլեսը խնդրել է նամականիշի մի քանի բան ուղարկել Ուեսթին ցուցադրելու համար: Դրանից հետո նա կապ է հաստատել ռեփերի հետ և վերջինս նրան հրավիրել է հանդիպման։

«Մենք շփվել ենք որոշակի թեմաների շուրջ, նա պարզապես հարցուփորձ է արել մեր արտադրության մասին։ Քանյեն ասել է, որ կցանկանար մեզ հետ ընդհանուր բիզնես ունենալ, և հանդիպման ավարտին խոստացել է կապվել ինձ հետ՝ քննարկելու հետագա համագործակցության մանրամասները, բայց այդպես էլ չի զանգահարել»,- պատմել է Դոքինզը։ «Մի քանի օր անց ես տեսա, որ մեր լոգոտիպը տպագրվել է նրա մերչի վրա»:

Infinity G8ds-ի թիմը քննադատել է Ուեսթի արարքը՝ հրապարակելով սոցցանցերում մերկացնող գրառումները, որից հետո նրանց հետ կապվել է ռեփերի մենեջերը։ Ճիշտ է, առայժմ իրավիճակը ոչ մի կերպ չի լուծվել։