«Էմմի-2021» մրցանակաբաշխության հայտնի հյուրերի վառ կերպարները կարմիր գորգին (լուսանկարներ)

Լոս Անջելեսում օրերս կայացել է Primetime Emmy Awards 73-րդ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում, ի տարբերություն անցյալ տարվա առցանց անցկացված միջոցառմանը, հայտնիներից շատերը հնարավորություն են ունեցել անցնելու կարմիր գորգով:

Ինչպես ներկայացնում է BBC News-ը, լոսանջելեսյան միջոցառմանը բրիտանացի աստղերը միացել են Emmy-ի լոնդոնյան սրահից: Այս մասին գրելով՝ պարբերականը ներկայացրել է միջոցառման դափնեկիրներին և հյուրերին:

Անյա Թեյլոր-Ջոյը նկարահանվել է Netflix-ի «Թագուհու գամբիտը» շախմատային դրամայում, որը ճանաչվել է լավագույն կարճատև սերիալ:

Էմերալդ Ֆենելը, որն առաջադրվել է «Թագը» ֆիլմում Քորնուելի դքսուհու կերպարի համար, միջոցառման հյուրերի թվում է եղել: «Ռու Պոլի թագավորական մրցավազքը» սերիալի մասնակիցները պարգևի են արժանացել տպավորիչ իրապատում սերիալի համար:

Մայքլ Դուգլասը, որը «Կոմինսկիի մեթոդը» սերիալում իր դերակատարման համար առաջադրվել էր «լավագույն կատակերգու» անվանակարգում, միջոցառմանը եկել էր կնոջ՝ Քեթրին Զետա Ջոնսի հետ: Քենան Թոմփսոնն առաջադրվել էր որպես կատակերգու դերասան:

Կատակերգու և դերասան Քեդրիկը (Cedric The Entertainer) հյուրընկալել էր Լոս Անջելեսում անցկացվող միջոցառումը: Բրիտանացի դերասան Սինթիա Էրիվոն, որը մարմնավորել է Արեթա Ֆրանկինի դերը, առաջադրվել է որպես սերիալի առաջատար դերասանուհի: «Մեյրն Իսթթաունից» սերիալի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը մրցանակի է արժանացել որպես լավագույն սերիալային դերասանուհի: «Թագը» սերիալի դերասան Ջոշ Օ’Քոնները հաղթող է ճանաչվել «լավագույն գլխավոր դերասան» անվանակարգում արքայան Չարլզի դերը մարմնավորելու համար: