Ռիհաննայի անկեղծ լուսանկարները բուռն քննարկումների առիթ են դարձել

Հայտնի երգչուհի, դերասանուհի և գործարար Ռիհանան երկրպագուներին զարմացրել է համարձակ լուսնկարներով: Ինստագրամում աստղը անկեղծ լուսանկարներ է տեղադրել վառ հանդերձանքով:

Ռիհաննան ներկայացել է իր Savage X Fenty ապրանքանիշի ներքնազգեստով` կիսաթափանցիկ պենուարով և սթրինգով:

«Իմ տրամադրությունը, երբ արեցի վերջնական մոնտաժը»,- գրել է աստղը՝ այդպիսով գովազդելով իր ապրանքանիշը:

Հայտնի երգչուհու երկրպագուները ոչ միանշանակ են արձագանքել գրառմանը: Ոմանք գրել են, որ դա «անհեթեթություն» է, իսկ ոմանք քննադատել են նույնիսկ Ռիհաննայի արտաքին տեսքը:

Այնուամենայնիվ, գրառումը մեկ օրվա ընթացքում հավաքել է ավելի քան երեք միլիոն հավանում: