«Միսս Տիեզերք Արմենիա 2021» ճանաչվեց Նանե Ավետիսյանը. դերասանուհի Ադրիանա Գալստյանը երկրորդ տեղում է (լուսանկարներ)

Քիչ առաջ ավարտվեց «Միսս Տիեզերք Արմենիա 2021» գեղեցկության մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Նանե Ավետիսյանը։

Վերջինս կներկայացնի Հայաստանը «Միսս Տիեզերք» հեղինակավոր մրցույթում։

Առցանց քվեարկության արդյունքում առավելագույն ձայներով եզրափակիչ անցավ Ադրիանա Գալստյանը։  Դերասանուհի Ադրիանա Գալստյանը գրավեց երկրորդ տեղը։

Եզրափակչում էին նաև Մանան Հունանյանը, Մանե Բաղիրյանը, Նանե Ավետիսյանը, Վիվիանա Ասատուրին, Ալլա Կարապետյանը։

Այս տարի մրցույթը կայացավ այլ ձևաչափով. 2 օր առաջ կայացավ ցուցադրությունը, որի ժամանակ ժյուրին կատարեց իր ընտրությունը։

Բուն թագադրման օրը ցուցադրվեց ֆիլմ աղջիկների մասին։

Ըստ «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանի՝ այսպիսի ձևաչափը հնարավորություն կտա ավելի լավ ճանաչելու աղջիկներին։

«Արդեն երկու տարի է՝ մշակում ենք մի ձևաչափ, որով կարող ենք ավելի շատ ներկայացնել մեր աղջիկներին՝ իրենց անցյալը, նպատակները, երազանքները, ինչպես են այդ երազանքները կապում մեր մրցույթի հետ: Մեր աղջիկները կրթված են, շատերը մեծ հաջողությունների են հասել բիզնեսում: Պարզապես ցույց տալ նրանց բեմի վրա քայլելուց, մեր կողմից սխալ կլիներ, որովհետև հասարակությունը չի տեսնում, թե ինչպիսի աղջիկներ են մասնակցում, ինչպիսի ներաշխարհ ունեն, որքանով են արժանի կանգնելու մյուս երկրների գեղեցկուհիների կողքին և մրցել: Դա է պատճառը, որ մենք հիմա մեր աղջիկների մասին վավերագրական ֆիլմ ենք նկարում»,- ասաց Գոհարը։