Սերգեյ Սարկիսովը Մաքսիմ Գորկու սիրուհու մասին պատմող սերիալ կնկարահանի

Ռուսաստանաբնակ միլիարդատեր, ռեժիսոր Սերգեյ Սարկիսովը և «БЛИЦ ФИЛЬМ» կինոստուդիան ֆիլմն են նկարահանում գրող Մաքսիմ Գորկու սիրուհու մասին: Բարոնուհի Մարիա Բուդբերգի մասին լրտեսական շարքը մշակման փուլում է:

kulturomania.ru-ի հաղորդմամբ, բազմասերիանանոց նախագծի աշխատանքային անվանումն է «Բարոնուհի Բուդբերգ-Կարմիր խոլորձ»: Այն կպատմի անցյալ դարի ամենախորհրդավոր կանանցից մեկի մասին:

Սերիալի սեցենարի հեղինակներն են Սարկիսովն ու Օլգա Լարիոնովան:

«Երկու տարի առաջ, երբ սկսեցի նյութեր հավաքել Ալեքսեյ Մաքսիմովիչ Գորկու մասին, ես ծանոթացա երկու զարմանալի և հետաքրքիր կանանց կյանքին՝ Մարիա Զակրևսկայայի (Բուդբերգ) և Մարիա Ֆեդորովնա Անդրեևային: Ինձ թվում էր, որ աշխարհը պետք է իմանա դրանց մասին»,- պատմել  է Սարկիսովը:

Սերիալի նկարահանումները նախատեսվում է սկսել 2022 թվականին: Նախագծի դերասանական կազմը և պրեմիերայի ամսաթիվը դեռ հայտնի չեն: