Արքայադուստր Դիանայի սկանդալային հարցազրույցը կներառվի «Crown»-ի առանձին էպիզոդում

Netflix-ը արքայադուստր Դիանայի սկանդալային հարցազրույցy կներառի Crown սերիալում՝ բրիտանական թագավորական ընտանիքի կյանքի մասին. հայտնում է The Sun-ը:

Հարցազրույցը պատմության մեջ մտավ շնորհիվ այն բանի, որ Դիանան, որն այն ժամանակ այլևս չէր ապրում ամուսնու հետ, լրագրող Մարտին Բաշիրին պատմեց արտաամուսնական կապերի, պալատական ​​ինտրիգների, ինչպես նաև իր հոգեկան ու ֆիզիկական առողջության հետ կապված խնդիրների և այլնի մասին:

Netflix-ը միլիոններ է ծախսել մի դրվագի վրա, որն ամբողջությամբ նվիրված է հարցազրույցներին:

«Crown-ի ստեղծողները այս հարցազրույցը համարում են հինգերորդ եթերաշրջանի առանցքային պահը»,- թերթին ասել են աղբյուրները:

Ավելի վաղ 39-ամյա արքայազն Ուիլյամը սուր քննադատության էր ենթարկել BBC-ի հաղորդումը՝ ասելով, որ այն «սխալ պատկերացում» է առաջացրել և «լեգիտիմություն» չունի։ Նա նաև պնդել է, որ Բաշիրը ստել է և օգտագործել կուլիսային մարտավարություն՝ իր մոր վստահությունը շահելու համար: