«Զառա»-ն այս տարվա իր աշուն-ձմեռ հավաքածուում ընդգրկել է Հայաստանում արտադրված հագուստը

«Զառա»  հագուստների հայտնի ընկերությունը այս տարվա իր աշուն-ձմեռ հավաքածուում ընդգրկել է Հայաստանում արտադրված հագուստը: «Made in Armenia» հավաքածուն հասանելի է օնլայն և ընկերության աշխարհի տարբեր երկրներում գործող  խանութներում։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Նշվում է, որ «Զառա» ընկերության «Made in Armenia» հագուստը մեծ պահանջարկ ունի ամբողջ աշխարհում։