Գալկինը պատմել է՝ ինչպես է հարբած Բասկովը երեք անգամ բաց թողել իր չվերթը

Կատակերգու Մաքսիմ Գալկինը «Блеф» շոուի ժամանակ պատմել է, թե ինչպես է երգիչ Նիկոլայ Բասկովը հարբած լինելու պատճառով երեք չվերթից ուշացել՝ երկուսը՝ Մոսկվա, մեկը՝ ԱՄՆ։

«Մենք Սարդինիայում էինք՝ հաճախորդի մոտ: Ես մնացի, իսկ Կոլյային շտապ անհրաժեշտ էր գնալ Ամերիկա՝ ալբոմը գովազդելու համար։ Նա շատ էր խմել և, երբ հասել էր օդանավակայան, բաց էր թողել իր թռիչքը։ Այնուհետև նա տոմս է վերցրել դեպի Մոսկվա թռիչքի համար, սակայն քնելու պտճառով այն նույնպես բաց էր թողել»,- հիշել է Գալկինը:

Հումորիստի խոսքով՝ Բասկովը, որը օդանավակայանում մնացել էր անջատված հեռախոսով՝ առանց լիցքավորման սարքի, American Express-ի աշխատակցին բացատրել է, որ իրեն շտապ անհրաժեշտ է ցանկացած ճանապարհով հասնել Մոսկվա։ Երաժիշտը Ռուսաստանի մայրաքաղաք հասել է Օլբիա – Միլան, Միլան – Բուդապեշտ, Բուդապեշտ – Օդեսա, Օդեսա – Մոսկվա թռիչքներով:

«Նա ուշքի եկավ միայն այն ժամանակ, երբ գիշերվա ժամը մեկին Օդեսայում էր և հասկացավ, որ դեռ ուշանում է, ուստի գնաց հյուրանոց, իսկ առավոտյան ժամանեց «Большая разница» փառատոնին»,- ավարտել է պատմությունը Գալկինը: