Ջորջ Մարտինը գիրք է թողարկել՝ նվիրված «Գահերի խաղը» հեռուստասերիալի նկարահանումներին

Գրող Ջորջ Մարտինը թողարկել է Tinderbox: HBO’s Ruthless Pursuit of New Frontiers գիրքը՝ նվիրված «Գահերի խաղը» հեռուստասերիալի նկարահանումներին. գրում է CBR-ն:

Գրքում ասվում է, որ Ջորջ Մարտինը հանդիպել է HBO-ի ղեկավարներից մեկի հետ:

Մարտինը պատրաստել էր մի պատմություն և սյուժետային տողեր, որոնք բավարար կլինեին էկրանավորման համար: Սակայն, ըստ նրա, Դեն Ուայսն ու Դեյվ Բենիոֆը «հոգնել են» սերիալից և ցանկանում են ավելի արագ «անցնել իրենց կարիերայի նոր փուլին»:

2019 թվականին «Գահերի խաղի» երկրպագուները պահանջում էին վերանկարահանել սագայի ութերորդ և վերջին սեզոնը: Երկրպագուներն իրենց կատաղի վրդովմունքն էին արտահայտել այն բանի համար, թե ինչպես են Դեյվիդ Բենիոֆը և Դեն Վայսն դրսևորել իրենց որպես սցենարիստներ՝ «չկարողանալով» էկրանավորել գրքերի բովանդակությունը: