Վարդան որոշել է իրեն այլ կողմից բացահայտել. պարուհին նոր հոբբի ունի

Հայտնի պարուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) որոշել է ընդլայնել գործունեության շրջանակն ու բացահայտել ինքն իրեն նոր կողմից։ Նա սթենդափ է արել և Ինստագրամի իր էջում կիսվել տպավորություններով։

«Երևում է՝ որքան երջանիկ եմ։ Երջանկություն է, երբ անում ես այն, ինչը դուր է գալիս։ Ես, օրինակ, սիրում եմ երգել, պարել և ծիծաղել։ Իսկ դո՞ւք»,- գրել է պարուհին։

Օգտատերերը շտապել են մեկնաբանություններ թողնել և ուրախանալ նրա համար, ոմանք էլ պատմել են իրենց սիրած զբաղմունքի մասին, սակայն եղել են օգտատերեր, որոնք որոշել են ազատություն տալ երևակայությանն ու պատկերացնել Վարդային նոր ոճում։ Սակայն պարուհին սահմանափակել է այն մարդկանց շրջանակը, ովքեր կարող են մեկնաբանություններ գրել, ամենայն հավանականությամբ՝ քննադատություններից զերծ մնալու համար։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от ( ) (@varda_varda)