Անի Լորակը նոր լուսանկար է հրապարակել դստեր հետ և ցույց տվել Ամանորի կապակցությամբ զարդարված տունը

Հայտնի երգչուհի Անի Լորակի տանը տոնական մթնոլորտ է. նրա սիրելի շունը` Տոշան, 13 ամսական է դարձել։ Այս կապակցությամբ երգչուհին որոշել է Instagram-ի իր հետևորդներին ցույց տալ իր դստերն ու շանը, ինչպես նաև Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ զարդարված տունը։

«Իսկ մեր տանն արդեն իսկ տոնական մթնոլորտ է։ Մեր Տոշան այսօր դարձավ 13 ամսական, ինչի կապակցությամբ էլ որոշեցինք տունը զարդարել մի փոքր ավելի շուտ և 2022-ին ընդառաջ ընտրեցինք մեր եղևնին»,- գրել է նա։

Երգչուհու հետևորդներն ակտիվորեն մեկնաբանել են նրա լուսանկարը` հաճոյախոսություններ գրելով։

Հիշեցնենք, որ Լորակի դուստրը` Սոֆյան, ծնվել է երգչուհու նախկին ամուսնու` ազգությամբ թուրք Մուրատ Նալչաջօղլուի հետ համատեղ կյանքի ժամանակ։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от АНИ ЛОРАК (@anilorak)