Մորգենշտերնը հայտնել է սեփական «անկախ լրատվամիջոցի» ստեղծման մասին

Մորգենշտերնը վերանվանել է իր Telegram ալիքը «Մորգենշտերնը չէ»-ի։ Ռեփերը Instagram-ում հայտնել է, որ այժմ ունենալու է իր «ազատ ու ազնիվ» մեդիան։

«Ես ******** [հոգնեցի] միապաղաղ, ձանձրալի, դեղին, ********* [սուտ] լրատվամիջոցներ կարդալուց և որոշեցի ստեղծել իմը՝ ազատ, ազնիվ, առաջադեմ, նորարար»,- ասել է արտիստը։

Այս պահին «Not Morgenstern»-ում ընդամենը երկու հրապարակում է՝ թիմի համալրման մասին հայտարարությամբ և Ֆրանսիայում տուգանված Google-ի և Meta-ի մասին լուրերով։ Առայժմ ալիքը, որին բաժանորդագրվել է ավելի քան 400 հազար մարդ, աշխատում է թեստային ռեժիմով։

2021 թվականի վերջին Մորգենշտերնը հեռացել է Ռուսաստանից այն բանից հետո, երբ Քննչական կոմիտեի ղեկավար Բաստրիկինը հայտարարել էր, որ ռեփերը, իբր, թմրանյութ է վաճառում սոցիալական հարթակում։