Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը երկար դադարից հետո նորությամբ է վերադարձել․ երգչուհին պատրաստվում է նոր ալբոմ թողարկել։
«Բարև, սրտիկներ, ո՞նց եք։
Ուզում եմ ձեզ հայտնել, որ այսօր լույս է տեսել իմ՝ 10 remake-ներից բաղկացած ալբոմը, որում ընդգրկել եմ այն երգերս, որոնք, ձեր կողմից առավել սիրված լինելու պատճառով, թերևս, ուղեկցելու են ինձ իմ ողջ կյանքի ընթացքում։ Երգերն արված են տարբեր ժանրերում (EDM, Future house, Future Bass, Discofunk, DancePop, Electro Ethno, Organic, Country և այլն)։ Այն իրականացրել ենք George Brainshaker-ի հետ միասին։ Այսպես երգերս նոր կյանք ու նոր շունչ են ստացել։ Այսօրվանից հերթով կներկայացնեմ դրանք ձեր ուշադրությանը»,- գրել է երգչուհին։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին լույս աշխարհ եկավ Լիլիթի և երգահան Վահրամ Պետրոսյանի որդին։