Աստղագուշակ հունվարի 18-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր դուք հնարավորություն կունենաք ձեր գաղափարների ու ծրագրերի մասին պատմել այն մարդկանց, որոնցից շատ բան է կախված: Կարևոր կլինի ոչ միայն սեփական հմայքի ու իմպրովիզներ անելու ունակության վրա հույս դնելը. ցանկացած հանդիպման արժե նախապատրաստվել, փաստեր հավաքել, մտածել, թե ինչի վրա եք դնելու շեշտը: Չի բացառվում դա ձեզ օգնի տեսնել այն մասերը, որոնք նախկինում աննկատ են մնացել:

Ուշադրություն ու կարգապահություն պահանջող աշխատանքը հոգնեցնող կլինի: Փոխարենը երևակայություն, ստեղծագործ մոտեցում ու իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող գործերից հեշտությամբ գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը շատ բարենպաստ կլինի աշխատանքի, ինչպես նաև այլ օգտակար ու լուրջ գործերի համար: Դուք արագ դրանցում հաջողության կհասնեք: Որոշ Ցուլեր կարևոր հարցերը լուծելու համար ջանքեր գործադրելու կարիք էլ չեն ունենա. ամեն ինչ ինքն իրեն հաջող կդասավորվի: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան, կօգնեն կողմնորոշվել ոչ միանշանակ իրավիճակում, ճիշտ ընտրություն կատարել:

Կարող եք գնումներ անել, այդ թվում՝ խոշոր գնումներ. դրանք անպայման հաջող կլինեն: Դուք կընտրեք հենց այն, ինչը կուրախացնի ձեզ ու ձեր մտերիմներին, գումարն էլ զուր չեք ծախսի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մի շտապեք: Օրվա սկիզբը կարող է բավական անհաջող դասավորվել, հատկապես նրանց համար, ովքեր այդ հատվածի համար լուրջ գործեր ու կարևոր հանդիպումներ են ծրագրել: Աշխատանքային հարցերի քննարկումը առավել լարված կլինի, քան սպասում էիք: Կարող են սրվել հին տարաձայնությունները ու ստիպված եք լինելու որոշ ժամանակ ծախսել ամեն ինչ հարթելու համար:

Օրվա երկրորդ կեսը ավելի հաճելի կդասավորվի: Հնարավորություն կունենաք զբաղվել այն գործով, որը ձեզ վաղուց է հետաքրքրում: Ընկերներն ու մյուս մտերիմները հաճույքով կաջակցեն ձեր բոլոր նախաձեռնությունները: Չի բացառվում՝ իրականանա հին ցանկությունը, որի մասին ոչ ոքի չեք պատմել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հագեցած ու ոգեշնչող կլինի: Բազում նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն, որոնց լուծմանը հաճույքով կանցնեք: Կուրախացնի շրջապատողներին աջակցելու և ձեզ համար թանկ մարդկանց մասին հոգ տանելու հնարավորությունը: Ձեր ջանքերի շնորհիվ անցյալում կմնան վերջին ժամանակներս մտերիմներին վշտացնող խնդիրները:

Նոր գաղափարներ ու ծրագրեր կհայտնվեն: Կուզենաք մտածածը արագ կյանքի կոչել, բայց ոչինչ չեք նախաձեռնի, քանի դեռ ամեն ինչ ինչպես հարկն է չեք մտածել: Իրենց ցանկացած քայլի հնարավոր հետևանքները ճիշտ գնահատելու ունակությունն այսօր շատ Խեցգետինների պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա նշանակալի մասը նվիրված կլինի ընտանեկան գործերին ու մտերիմներին օգնելուն, կենցաղային հարցերը լուծելուն: Դա կարող է խանգարել աշխատանքին. չի բացառվում ստիպված լինեք ինչ-որ բան հետաձգել, տեղափոխել նշանակված հանդիպումները: Սակայն ամենակարևոր առաջադրանքներից գլուխ կհանեք, ընդհանուր առմամբ գոհ կմնաք, թե ինչպես է դասավորվում օրը:

Կարևոր կլինի սեփական տրամադրությանը հետևելը, դատարկ բաների պատճառով չվշտանալը: Աշխատեք ուրախության առիթներ փնտրել, ուշադրություն դարձրեք հաջող զուգադիպություններին: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար: Սիրելիի հետ շփումները կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հաջող կանցնի: Լսեք ինտուիցիայի հուշումներն ու հետևեք դրանց. ավելին չի էլ պահանջվելու: Դուք կկարողանաք հասնել վաղուց դրված նպատակներին, միաժամանակ կսովորեք այն, ինչը շատ շուտով անպայման պետք կգա: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մի մարդու հետ, որը կօգնի ձեզ աշխատանքում, ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացի:

Հավանական են լավ նորություններ հեռվից, լուրեր հին ծանոթներից: Որոշ Կույսեր կհասկանան՝ ինչպես դեպի լավը փոխել վերջին շրջանում լարված հարաբերությունները: Հնարավորություն կունենաք վերջ տալ հին վեճին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար օր է համախոհներ ու օգնականներ փնտրելու համար: Մարդիկ, որոնց կպատմեք ձեր գաղափարների ու ծրագրերի մասին, անպայման կուզենան օգնել դրանց իրագործման հարցում: Չի բացառվում համագործակցությունը երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ դնի: Ձեր հմայքն այսօր հազիվ թե ինչ-որ մեկին անտարբեր թողնի, շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ:

Առօրյա գործերը բավական ձանձրալի կթվան, իսկ ահա նոր բաները ոգևորությամբ կստանձնեք: Հնարավորություն կունենաք օգտակար մի բան սովորել, տեղեկատվություն ստանալ, որը շուտով անպայման պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Աշխատեք շատ չծանրաբեռնվել: Օրը հաստատ ավելի հարմար է լինելու հանգստի, քան ինչ-որ բարդ աշխատանքի համար: Բացի այդ, շատ մանրուքներ սրտին մոտ կընդունեք, կանհանգստանաք դատարկ բաների պատճառով: Լավ է, եթե կողքին հայտնվեն մարդիկ, որոնք կօգնեն ձեզ դրական տրամադրվել, իրերին լավատեսորեն նայել:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Չծրագրված գնումներ անելուց կամ թեկուզ մի փոքր կասկածելի գործարքներ կնքելուց առաջ երկար մտածեք: Երեկոն կուրախացնի հաճելի հանդիպումներով ու ռոմանտիկ անակնկալներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը աշխատանքին վերաբերող լավ նորություններ ու գործնական ոլորտում դրական փոփոխություններ կբերի: Կարող են աճել եկամուտները, չի բացառվում մասնագիտական աճը: Նոր հեռանկարներ կբացվեն այն Աղեղնավորների առաջ, որոնք վերջին ժամանակներս մտածում էին, որ գործունեության ոլորտը փոխելու ժամանակն է:

Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Մտերիմ մարդու հետ կարևոր բաների մասին բաց տեքստով խոսելու, երկուսիդ հետաքրքրող բաների մասին պայմանավորվելու հնարավորություն կլինի: Կարող եք չվախենալ տարաձայնություններից ու վեճերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը բարենպաստ կլինի աշխատանքի և ուսման, ինչպես նաև գործնական շփումների համար: Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել: Զրուցելու բան կլինի, ընդհանուր ծրագրեր էլ կարող են հայտնվել: Որոշ Այծեղջյուրներ կկարողանան լուծել ֆինանսական հարցերը, որոնք վերջին ժամանակներս մեծ անհանգստություն էին պատճառում:

Օրվա երկրորդ կեսին կարող եք հյուրեր ընդունել, իմպրովիզացված ընտանեկան տոն կազմակերպել: Հավանական են հաճելի անակնկալներ, նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Չեն բացառվում ոգեշնչող լուրերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լավ կանցնեն ուղևորություններն ու հաջող կընթանան հեռվից եկած մարդկանց հետ զրույցները: Չեն բացառվում աշխատանքի առաջարկները: Որոշ Ջրհոսներ հնարավորություն կունենան զբաղվել նրանով, ինչով վաղուց են հետաքրքրվում:

Ընկերները կարող են անսպասելի հյուր գալ, իսկ մարդիկ, որոնց հետ վաղուց չեք շփվել, կհիշեցնեն իրենց մասին: Երկուսն էլ կբարձրացնի ձեր տրամադրությունը: Ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործման համար ավագ հարազատների աջակցության կարիքը կունենաք: Երեկոն հրաշալի կլինի ամեն ինչ քննարկելու, համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր ձեզ լավագույն կողմերով դրսևորելու հնարավորություն կունենաք: Մարդիկ, որոնք նախկինում համարյա չէին նկատում ձեզ, ուշադրություն կդարձնեն ձեր տաղանդներին և ուժեղ կողմերին, կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել ու ընկերանալ ձեզ հետ: Չի բացառվում գործնական հարաբերությունների սկիզբը, որոնց շնորհիվ ձեր կարիերան սրընթաց կզարգանա:

Օրը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Ձկների գործնական ինտուիցիան շատ սուր կլինի, այնպես որ՝ նշանի ներկայացուցիչները կկարողանան շահավետ գործարքներ կնքել: Նույնիսկ չծրագրված գնումները հաջող կլինեն. դուք կընտրեք հենց այն իրերը, որոնք երկար ժամանակ և՛ կուրախացնեն, և՛ օգուտ կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: