Ռեփեր Ջիգանի կինը՝ Օքսանա Սամոյլովան, Instagram-ի Stories բաժնում պատմել է, թե ինչպես է կոկորդիլոսը Կոլումբիայում ճանապարհորդելիս հարձակվել իրենց զբոսավարներից մեկի վրա։
«Ամեն ինչ շատ լավ սկսվեց։ Մենք նավարկում էինք գետում, որտեղ կային ալիգատորներ։ Մտածում էինք, որ փոքրիկ կոկորդիլոսիկներ կլինեն։ Իսկ այստեղ պարզապես հրեշներ-մարդասպաններ էին: Ես այդպիսի բան տեսել էին միայն կինոթատրոնում և այն էլդինոզավրերի մասին»,- պատմել է Սամոյլովան:
Նա նշել է, որ նույնիսկ հասցրել է դիպչել կոկորդիլոսներից մեկի պոչին, սակայն ավելի ուշ սողունը հարձակվել է գիդերից մեկի վրա, երբ նա սայթաքել է։
«Տղայի հետ ամեն ինչ կարգին է, մի փոքր քերծվել է ոտքը կոկորդիլոսի ատամներից,- եզրափակել է Սամոյլովան։
Посмотреть эту публикацию в Instagram