Ամենահաճելի պահն այն է, երբ քրտնաջան աշխատում ես և վայելում նրա տված բերկրանքը. Աննա Դովլաթյանի նոր լուսանկարները հանգստից

Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանն Ինստագրամի իր էջում կիսվել է հանգստից արված գեղեցիկ լուսանկարներով և կից կիսվել իր մտքերով։

«Ամենահաճելի պահն այն է, երբ քրտնաջան աշխատում ես և վայելում նրա տված բերկրանքը։ Տարբեր երկրներ այցելելը շատ է օգնում և ոգեշնչում ինձ ստեղծագործել, շփումը տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ, աշխարհի տարբեր անկյուններում չքնաղ բնությամբ հմայլվելը գաղափարներ է ծնում»,- հրապարակված կադրերին կից գրել է Աննան։

Հավելենք նաև, որ Աննան Ինստագրամի իր էջի Stories բաժնում ջերմ տեսանյութ է հրապարակել ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի և փոքրի դստեր՝ Կարինայի մասնակցությամբ։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Anna Dovlatyan (@dovlatyan_anna)