«Մենք բոլորս մեռած ենք» կորեական սերիալը գլխավորել է Netflix-ի վարկանիշը

Հունվարի 28-ին Netflix-ը հրապարակեց նոր կորեական սերիալ՝ We’re All Dead: Այն հոսքային ծառայության ամենասպասված պրեմիերաներից մեկն էր։

Squid Game-ի ֆենոմենալ հաջողությունից հետո կորեական ֆիլմը հավաքել է երկրպագուների բանակ ամբողջ աշխարհում։ Եվ հիմա, ռեժիսոր Լի Ջե Գյուի և Քիմ Նամ Սուի «Մենք բոլորս մեռած ենք» ֆիլմն առաջ է անցել դաժան խաղերի մասին հայտնի սերիալից և մեկ օրում գլխավորել Netflix-ի սերիալների համաշխարհային վարկանիշը։

«Մենք բոլորս մեռած ենք» սերիալը ցույց է տալիս դպրոցականների պատմությունը, որոնք վերածվում են զոմբիների։ «Զոմբիները գրավել են մեր դպրոցը։ Կփախչե՞ս, կմեռնե՞ս, թե՞ կմիավորվես գոյատևելու համար»,- ասված է թրեյլերի նկարագրության մեջ։