Հնդիկ կոմպոզիտոր և երգիչ, բոլիվուդյան երաժշտության լեգենդ Բապպի Լահիրին (իսկական անունը՝ Ալոկեշ Լահիրի) մահացել է փետրվարի 16-ի գիշերը Մումբայում, հայտնում է Press Trust of India-ն։
Կոմպոզիտորը հիվանդանոցում է մնացել մոտ մեկ ամիս, սակայն փետրվարի 14-ին նրան թույլ են տվել վերադառնալ տուն։ Նրա ինքնազգացողությունը վատացել է, և նա ստիպված է եղել վերադառնալ հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։ Մահվան պատճառը քնած ժամանակ շնչառության կանգն է եղել։
Լահիրին հնդկական կինոյում հայտնի դարձրեց դիսկո ոճը։ Ստեղծել է երաժշտություն «Դիսկո պարողը» (Disco dancer, 1982), «Պարիր, պարիր» (Dance, Dance,1987), «Սեր, սեր, սեր» (Love Love Love, 1989) ֆիլմերի համար։