Ալլա Պուգաչովան հերքել է իր արտագաղթի մասին լուրերը (տեսանյութ)

Ճանաչված երգչուհի Ալլա Պուգաչովան հերքել է Իսրայել արտագաղթելու մասին լուրերը. նա Instagram-ում տեսանյութ է հրապարակել։

«Արձակուրդներն ու բուժումը արտագաղթ չեն համարվում… Կվերադառնամ, կպարզենք»,- տեսանյութում ասում է երգչուհին։

Նրա երկրպագուները շատ են ուրախացել այդ տեղեկությունից ու նշել, որ Ալլա Բորիսովնան նկատելիորեն գեղեցկացել է։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

«Ալլա, դու հավետ մերն ես, չէ՞ որ մեր հոգիները միշտ քեզ հետ են, և մենք ողջ կյանքում կլսենք ու կսիրենք քո բոլոր երգերը»,- գրել է հետևորդներից մեկը։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Պուգաչովան ընտանիքի հետ արտագաղթել է Իսրայել` ի նշան բողոքի, որը, իբր, կապված է ՌԴ-ի կողմից Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների հետ։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от ALLA PUGACHEVA (@alla_orfey)