Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նոր ընկերը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը, պատրաստվում է տիեզերք թռչել, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ թռիչքը կկայանա հաջորդ շաբաթ:
Նշվում է, որ Դևիդսոնն արտասովոր ուղևորությունը կատարելու է միլիարդատեր Ջեֆ Բեզոսի Blue Origin տիեզերանավով: Թռիչքը կկայանա մարտի 23-ին՝ Տեխասի արևմտյան հատվածում գտնվող Launch Site One արձակման կայանից:
Պարբերականը մանրամասնում է, որ Դևիդսոնից զատ տիեզերանավում կլինի ևս հինգ մարդ: Ընդհանուր առմամբ, թռիչքը կտևի տասնմեկ րոպե: Ուղևորները կբարձրանան 104 կմ բարձրության վրա և մի քանի րոպե անկշռության մեջ կգտնվեն:
Ինչ վերաբերում է թռիչքի տոմսի գնին, ապա ընկերությունը մանրամասներ չի հաղորդել: