Բրիտանացի հաղորդավար Սայմոն Քոուելը 26 մլն դոլար է կտակել շներին

Բրիտանացի հաղորդավար, պրոդյուսեր Սայմոն Քոուելը, որն արևմտյան շոու բիզնեսի ամենահարուստ աստղերից է, իր ունեցվածքի մի մասը կտակել է շներին:

Ինչպես գրում է Luxury Launches-ը, պրոդյուսերը չորքոտանի բարեկամներին կտակել է 26 մլն դոլար:
Գումարը ստանալու են Dogs Trust, K9 և Battersea Dogs Home բարեգործական կազմակերպություները:

Քոուելն ընդգծել է, որ կտակում ներառել է այն ամենը, ինչի մասին հոգ է տանում:

Աղբյուրը նկատում է, որ բրիտանական Got Talent հեռուստաշոուի 62-ամյա աստղը որոշել է կտակ գրել մի քանի ամիս առաջ հեծանվով տեղի ունեցած լուրջ վթարից հետո: