Բրիթնի Սփիրսին ձերբակալել են

Հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսը ձերբակալվել է Կալիֆորնիայի ճանապարհային ոստիկանության կողղմից արագությունը գերազանցելու համար, հայտնում է The Blast-ը:

Լրագրողների տեղեկություններով՝ երգչուհին մարտի 10-ին խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները: Նշվում է, որ Սփիրսը մեքենան վարել է ուրիշների համար ոչ անվտանգ ձևով: Նա դատարանի առաջ կկանգնի մայիսի 3-ին:

Հավելենք, որ ավելի վաղ երգչուհին հայտնել էր, որ հղի է։