Քիմ Քարդաշյանը պահանջում է արգելել մանկական Roblox համակարգչային խաղը պոռնոտեսահոլովակի պատճառով

«Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի առաջին սերիան սկսվել է սկանդալով: Քիմ Քարդաշյանը պահանջել է արգելել հանրահայտ մանկական Roblox խաղը։ Այդ մասին գրում է MobileSyrup պորտալը։

Նրա որդին՝ Սեյնթը, խաղում էր Roblox և պատահաբար հանդիպել է սերվերին, որտեղ Քարդաշյանների լուսանկարի տակ մակագրությամբ առաջարկվում էր դիտել պոռնո տեսանյութ, որը instadiva-ն նկարահանել էր 2007 թվականին:

Երբ Սեյնթը տեսել է սերվերը, կանչել է մորը, և նա արգելել է նրան խաղալ Roblox: Քարդաշյանը զանգահարել է խաղի կառավարման կենտրոն և պահանջել հեռացնել լուսանկարներն ու տեսանյութերը, նա նաև խոստացել է դատի տալ նրանց և պահանջել արգելել այն։

Քարդաշյանի խոսքով՝ իր որդին դեռ կարդալ չգիտի: Նա հույս ունի, որ որդին ոչինչ չի հասկացել։