Մահացել է DC և Marvel ընկերությունների կոմիքսների հեղինակ ու նկարազարդող Ջորջ Պերեսը

ԱՄՆ-ում 67 տարեկանում կյանքից հեռացել են  DC Comics և Marvel Comics ընկերությունների կոմիքսների հեղինակ ու նկարազարդող Ջորջ Պերեսը։ Այս մասին հաղորդում է NBC News-ը։

Պերեսը մահացել է մայիսի 6-ին՝ երկարատև հիվանդությունից հետո, ընտանիքի անդամներով շրջապատված։ 2021 թվականի դեկտեմբերին նկարիչը հայտնել էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտորոշման մասին՝ նշելով, որ բժիշկներն իրեն առավելագույնը մեկ տարվա կյանք են կանխատեսել։

DC Comics ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ Պերեսն «անջնջելի հետք է թողել կոմիքսների աշխարհում» և ազդել «ստեղծագործական տաղանդների մի ամբողջ սերնդի վրա»:

Ութսունականների սկզբին Պերեսը սկսել է իր երկար համագործակցությունը DC Comics-ի հետ՝ աշխատելով «Ամերիկայի արդարության լիգայի» վրա և օգնելով թողարկել «Նոր երիտասարդ տիտանները» կոմիքսը, որը կարճ ժամանակում դարձավ DC-ի ամենահաջող ֆրանշիզներից մեկը:

Պերեսն աշխատել է նաև այնպիսի հայտնի նախագծերի վրա, ինչպիսին են Marvel-ի «Վրիժառուները» և DC-ի «Հրաշք կինը»։ Նա մասնակցել է DC-ի 50-ամյակին նվիրաված «Crisis on Infinite Earths» ֆիլմի աշխատանքներին, ինչպես նաև մշակել է Սուպերմենի թշնամիներից մեկի՝ Լեքս Լյութորի մարտական հագուստը Action Comics-ում։