Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին հայտնվել է կիսամերկ կին՝ ներկված Ուկրաինայի դրոշի գույներով

Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին հայտնվել է կիսամերկ կին, որը կոչ է արել դադարեցնել հատուկ գործողությունն Ուկրաինայում։ Ակտիվիստի վրա նկարված է եղել ուկրաինական դրոշը։

Ինչպես տեղեկացնում է New York Post-ը, կինը Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչեր է հնչեցնել։

Կնոջ ներքնազգեստն ու ոտքերը կարմիր ներկով են պատված եղել՝ որպես Ուկրաինայում թափվող արյան խորհրդանիշ։

Փառատոնի անվտանգության ծառայության աշխատակիցները նրան ծածկել են կոստյումով։