Իլոն Մասկը մեկնաբանել է Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի դատավարությունը և իր ընկերուհուն՝ Նատաշա Բասեթին ծանոթացրել մոր հետ

Իլոն Մասկը խոսել է Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի միջև տեղի ունեցած դատավարության մասին այն բանից հետո, երբ նա հրաժարվել է հանդես գալ որպես վկա։

Նա կիսվել է իր կարծիքով՝ ի պատասխան MIT-ի հետազոտող-գիտնական Լեքս Ֆրիդմանի թվիթին, որտեղ ասվում էր.

«‎Իմ եզրակացությունները Ջոնի Դեփն ընդդեմ Էմբեր Հերդի հայցից. 1. Փառքը մահացու թմրանյութ է (ոմանց համար); 2. Հոգեբույժների և իրավաբանների պրոֆեսիոնալիզմի մակարդակը զարմանալիորեն տարբեր է, 3. Մարդն ընդունակ է ստել միլիոնավոր այլ մարդկանց. 4. Սերը կարող է կեղտոտ լինել; 5. Մեգա փայնթ գինի‎»։

Այս դիտարկումներին գործարարն արձագանքել է իր միկրոբլոգում՝ գրելով.

«‎Հուսով եմ, որ նրանք երկուսն էլ կարող են առաջ շարժվել: Իրենց լավագույն դրսևորումներում նրանցից յուրաքանչյուրն անհավանական է»։

Ակնհայտ է, որ Մասկը որոշել է այս հարցում որևէ մեկին չաջակցել։ Միլիարդատերը Հերդի հետ սկսել է հանդիպել Դեփից ամուսնալուծվելուց անմիջապես հետո, և, ըստ լուրերի, նույնիսկ մինչ զույգի պաշտոնապես բաժանվելը (չնայած Իլոնն ինքը հերքում է դա)։

Այժմ Մասկը զբաղված է իր անձնական կյանքով. վերջերս հայտնի դարձավ, որ նա հանդիպում է ավստրալացի դերասանուհի Նատաշա Բասեթի հետ։ Իսկ օրերս պարզվեց, որ նա անգամ սիրելիին ծանոթացրել է մոր՝ Մեյ Մասկի հետ։

Ըստ HollywoodLife-ի աղբյուրների՝ դերասանուհին Մեյին հրավիրել է «‎Էլվիս‎»-ի պրեմիերային, որում նա մարմնավորել է լեգենդար երաժշտի առաջին սիրուն։

«‎Իլոնը և Նատաշան ամուր հարաբերություններ ունեն, և ժամանակի ընթացքում Նատաշան սկսել է սերտորեն շփվել նրա մոր հետ: Մեյը Մասկի համար աշխարհում ամենակարևոր մարդն է, և այն, որ նա պաշտում է Նատաշային, շատ բան է նշանակում նրա համար»,- հայտնել է ինսայդերը:

Ինքը՝ Մեյը, հաստատում է այս տեղեկատվության ճշմարտացիությունը․ «Էլվիս» ֆիլմի պրեմիերայի օրը նա սոցիալական ցանցերում հրապարակել է Նատաշայի լուսանկարը՝ այն ուղեկցելով սրտի տեսքով էմոջիով։