Ես եմ պատճառը, որ դժոխքում այդքան շոգ է. Աշոտ Ղազարյանի 18-ամյա թոռնուհու նոր լուսանկարները

ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ երգչուհի Անահիտ Ադամյանը, որը լսարանին հայտնի է ռուսական մի շարք երաժշտական նախագծերից, Ինստագրամի իր էջում նոր լուսանկարների շարք է հրապարակել, որին կից գրել է. «Ես եմ պատճառը, որ դժոխքում այդքան շոգ է»:

18-ամյա երգչուհին Ինստագրամում ավելի քան 1 մլն հետևորդ ունի։

Հիշեցնենք, որ երգչուհին բնակվում է Մոսկվայում, որտեղ ծավալում իր երաժշտական գործունեությունը՝ ձայնագրելով երգեր և թողարկելով cover-ներ։ Իր հետևորդների հետ հարց ու պատասխանի ժամանակ Անահիտն ասել է, որ ցանկանում է ամռանը գալ Երևան։