«Նա սիրելի կերպար է, և մարդիկ կարծում են, թե ճանաչում են նրան». Էմբեր Հերդը հարցազրույց է տվել Ջոնի Դեփի հետ դատավարությունից հետո

Էմբեր Հերդը տվել է իր առաջին հարցազրույցը նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի դեմ դատը պարտվելուց հետո։ Նա մեղավոր է ճանաչվել զրպարտության մեջ և պարտավորեցվել է 15 միլիոն դոլար փոխհատուցում վճարել:

NBC հեռուստաալիքի հատուկ հաղորդման ժամանակ հաղորդավարուհի Սավաննա Գաթրիին տված հարցազրույցում դերասանուհին խոստովանել է, որ հասկանում է, թե ինչու է ժյուրին որոշում կայացրել հօգուտ Ջոնի Դեփի։

Ինչպե՞ս կարող էին նրանք այլ որոշում կայացնել: Նրանք երեք շաբաթ լսել են վարձատրվող աշխատակիցների ցուցմունքները, իսկ դատավարության ավարտին` պատահական մարդկանց ցուցմունքները: Ես նրանց չեմ մեղադրում, ես նրանց հասկանում եմ։ Նա սիրելի կերպար է, և մարդիկ կարծում են, որ ճանաչում են նրան: Նա ֆանտաստիկ դերասան է,- ասել է Հերդը։

Բացի այդ, դերասանուհին հավելել է, որ Ջոնի Դեփի թիմի աշխատանքի շնորհիվ մարդկանց մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ իրեն չի կարելի վստահել։

Նույնիսկ նրանք, որ կարծում են՝ ես արժանի եմ նման ատելության, նույնիսկ նրանք, որ կարծում են՝ ես ստում եմ, դուք չեք կարող նայել իմ աչքերի մեջ և ասել, որ սոցիալական ցանցերում արդար պատկերացում է ստեղծվել իմ մասին։- նշել է Հերդը՝ հավելելով,- Ինձ այնքան էլ չի հետաքրքրում, թե ինչ են մտածում իմ մասին կամ ինչ է կատարվում իմ տան փակ դռների հետևում։ Մարդիկ ընդհանրապես ոչինչ չպետք է իմանան իմ անձնական կյանքի մասին։

Նշենք, որ հարցազրույցի ամբողջական տարբերակը կհրապարակվի հունիսի 17-ին։