Բրիթնի Սփիրսը հարսանեկան միջադեպից հետո աշխատանքից ազատել է թիկնապահներին

Բրիթնի Սփիրսի և Սեմ Ասղարիի հարսանիքը հաստատ երկար կհիշվի։ Եվ խոսքն անգամ հուզիչ արարողության ու երգչուհու՝ Դոնաթելլա Վերսաչեի ձյունաճերմակ շքեղ զգեստի մասին չէ։ Այն նաև երկար կհիշվի, քանի որ փոփ-դիվայի նախկին ամուսինը որոշել էր փչացնել Բրիթնիի ամուսնությունը։

Հիշեցնենք, որ Ջեյսոն Ալեքսանդրը ներխուժել է նախկին կնոջ տուն, սկսել ուղիղ եթեր և ամենուր Բրիթնիին փնտրել։ Շուտով երգչուհու անվտանգության աշխատակիցները բռնել են տուն ներխուժողին և դիմել ոստիկանություն։ Ժամանած իրավապահները բերման են ենթարկել տղամարդուն։

Դեպքից հետո երգչուհին որոշել է ամբողջությամբ փոխել իր անձնական անվտանգության անձնակազմը ։ Ըստ TMZ-ի՝ Բրիթնին արդեն նոր աշխատակիցներ է փնտրում։

Հիշեցնենք, որ փոփ դիվան ամուսնացել է Ջեյսոն Ալեքսանդրի հետ 2004 թվականին Լաս Վեգասի մատուռներից մեկում։ Այնուհետեւ սիրահարները հայտնվել են ալկոհոլային եւ թմրամիջոցների ազդեցության տակ։ Ուստի զարմանալի չէ, որ նրանց ամուսնությունը տևեց ընդամենը 55 ժամ։