Մասկի տրանսգենդեր որդին պաշտոնապես փոխել է սեռը

Լոս Անջելեսի շրջանային դատարանը բավարարել է միլիարդատեր Իլոն Մասկի տրանսգենդեր որդու՝ 18-ամյա Խավիեր Մասկի դիմումը՝ սեռը և ազգանունը փոխելու վերաբերյալ, հաղորդում է NBC-ն՝ վկայակոչելով դատական փաստաթուղթը։

«Քանի որ առարկություններ չկան, անվանափոխության, սեռի փոփոխության և ծննդյան նոր վկայականի դիմումը հաստատվել է», – մեջբերում է հեռուստաալիքը փաստաթղթից մի հատված։ Այսուհետ Խավիերը պաշտոնապես կդառնա Վիվիան Ջեննա Ուիլսոն անունով աղջիկ։

Օրերս հաղորդվում էր, որ Մասկի 18-ամյա որդին ցանկանում է օրենքի շրջանակում սեռափոխվել ու կին դառնալ, ինչպես նաև հրաժարվում է հայրական ազգանունից:

«Ես այլևս չեմ ցանկանում որևէ կերպ կամ ձևով կապված լինել իմ կենսաբանական հոր հետ»,- հայտարարել էր նա:

Տղան դիմել էր Սանտա Մոնիկայի դատարան՝ ցանկանալով փաստաթղթերով դառնալ Վիվիան Ջենա Ուիլսոն: Տրանսգենդերը նշել է, որ ցանկանում է վերցնել մոր ազգանունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ 213 միլիարդ դոլար կարողության տեր Մասկը կանադացի գրող Յուսթին Ուիլսոնի հետ ամուսնացած է եղել 2000-ականներին: Նախկին զույգն ունի երկվորյակներ Խավիերն ու Գրիֆինը, ինչպես նաև եռյակներ Դեմիանը, Կայը և Սաքսոնը: