Երազանքի նվեր. ինչ է ստացել Քայլի Ջենները ծննդյան օրվա կապակցությամբ

Օրերս Քարդաշյանի կրտսեր քույրը դարձավ 25 տարեկան։ Քայլի Ջեններն ավանդաբար հոլիվուդյան մասշտաբով է նշել իր տարեդարձը։ Աստղը զբոսանավի վրա աղմկոտ երեկույթ է կազմակերպել, որին հրավիրված են եղել հարազատներն ու ընկերները։ Միջոցառմանը հոբելյարը ներկայացել է տպավորիչ դեկոլտեով գայթակղիչ զգեստով։ Գործարար կնոջ հանդերձանքը պատված է եղել հազարավոր բյուրեղներով, որոնք գեղեցիկ փայլել են:

Ծննդյան օրը Քայլին բազմաթիվ նվերներ է ստացել, բայց միայն մեկ նվեր է նրան իսկապես հուզել։ Քրիս Ջենները դստեր համար յուրահատուկ անակնկալ է պատրաստել՝ նա նվիրել է մուգ նարնջագույն Hermès Birkin պայուսակ։

Այս մոդելն արժե մոտ 100 հազար դոլար և թողարկվել է Նորաձևության տան կողմից երեք օրինակով։ Ահա թե ինչու Քայլին այդքան ուրախ էր այս գեղեցկուհու համար։ Նա հավանաբար արդեն պատկերացրել էր, թե ինչպես է այս պայուսակը տեղավորվելու իր ամենօրյա զգեստապահարանում։