Բեն Ավետիսյանի կինը հղիության շրջանից հոլովակ է հրապարակել

Դերասան Բեն Ավետիսյանի կինը, ով այս շրջանում ամուսնու հետ բնակվում է ԱՄՆ-ում, Ինստագրամի իր էջում հրապարակել է տեսանյութ հղիության շրջանից՝ Շառլ Ազնավուրի երգի ներքո:

Նշենք, որ դեռևս օգոստոսին զույգը հայտնել էր առաջնեկին սպասելու մասին: Նրանք նաև հայտնել են առաջնեկի սեռը. զույգը դուստր է ունենալու:

Հավելենք, որ օրերս համացանցում լուրեր էին տարածվել, որ զույգի երեխան արդեն ծնվել է, սակայն ավելի ուշ Դիանան հերքեց այդ լուրերը։