Քիմ Քարդաշյանը բացահայտ խոստովանել է, թե ինչու է իրեն դուր եկել Փիթ Դևիդսոնը

Օգոստոսի սկզբին տաբլոիդները հայտնել էին, որ Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնը բաժանվել են։ Վերջերս տված հարցազրույցում թոք-շոուի աստղն առաջին անգամ խոսել էր իր նախկին սիրելիի մասին՝ բաժանվելուց հետո։ Բայց Քիմը, կարծես թե, դեռ պատրաստ չէ Փիթին բաց թողնել։ Քարդաշյան-Ջեներ ընտանիքի մասին պատմող ռեալիթի շոուի նոր դրվագում աստղը կրկին հիշել է կատակերգուին։

The Kardashians-ի վեցերորդ սերիայի ժամանակ թոք-շոուի աստղը հերթական անգամ սիրալիր խոսել է Փիթի մասին։ «Փիթն ունի ամենաբարի սիրտը»,- ասել է նա դրվագներից մեկում։ «Ինձ թվում է, որ մարդիկ այնպիսի պատկերացում ունեն նրա մասին, որ ոմանց թվում է, թե նա հանդիպում է միայն կրքոտ աղջիկների հետ: Բայց նա պարզապես ամենաբարի և հոգատար մարդն է», – խոստովանել է Քիմը:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի և Փիթ Դևիդսոնի սիրավեպը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերին, երբ նրանք համբուրվել էին SNL շոուի եթերում։