«Չէի կարող պատկերացնել, որ ես և Միհրանը կամուսնանանք». Արփի Գաբրիելյանը՝ ամուսնության և 2-րդ երեխա ունենալու մասին

Դերասանուհի և երգչուհի Արփի Գաբրիելյանն Ինստագրամի իր էջում հարցուպատասխան է կազմակերպել։ 

Հետևորդները հետաքրքրվել են, թե արդյո՞ք նա կպատկերացներ, որ կարող  է ամուսնանալ Միհրան Ծառուկյանի հետ:

«Անկեղծ ես չեմ պատկերացրել, անգամ մտքովս չէր անցնում, բայց կյանքը հետաքրքիր է իր անսպասելի ու սիրուն զարգացումներով»,- գրել է Արփին՝ հրապարակելով Միհրանի հետ լուսանկար:

Հետևորդները նաև հետաքրքրվել են, թե արդյո՞ք զույգը չի ցանկանում դուստր ունենալ:

«Շատ ենք ուզում»,- պատասխանել է նա՝ հրապարակելով Միհրանի և զույգի որդու՝ Ռոբերտի հետ լուսանկար: