Հղի Բեհաթի Պրինսլուն նկարահանվել է անկեղծ ֆոտոշարքում

Բեհաթի Պրինսլոյին և Ադամ Լևինին առաջին անգամ միասին տեսել են 2012 թվականին։ Իսկ արդեն 2014 թվականին զույգն օրինականացրել է իրենց հարաբերությունները։ Երկու տարի անց նրանք առաջին անգամ ծնող դարձան։ Այժմ Victoria’s Secret-ի մոդելն ու Maroon 5-ի մենակատարը միասին մեծացնում են 4-ամյա դստերը՝ Ջիոյին և 5-ամյա Դաստիին։ Եվ ոչ վաղ անցյալում զույգը հայտնեց ընտանիքում մոտալուտ համալրման մասին։

Բեհաթի Պրինսլուն սոցցանցերում կադրեր է հրապարակել նոր կարգավիճակով արված ֆոտոշարքից։

Հիշեցնենք, որ վերջերս համացանցում սկանդալ է բռնկվել Ադամ Լևինի շուրջ: Տիկտոկեր Սամենր Ստրուն հրապարակել է երգչի հաղորդագրությունների սքրինշոթները, որ Ադամը պատրաստվում է իր երեխային անվանակոչել իր պատվին։ Բայց թվում է, որ զույգին հաջողվել է լուծել հակասությունները (համացանցում բոլոր քննարկումներից հետո սիրահարներին բազմիցս միասին են տեսել):